Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ։ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան (Գյումրիում) իրեն պետք չէ, մենք դուրս կգանք հենց վաղը։ Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք», — ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան մտադիր չէ Հայաստանին պարտադրել իր զինվորականների ներկայությունը։
Նրա խոսքով՝ ռուսական բազայի հետագա ներկայության մասին որոշումը պետք է հաշվի առնի հայկական կողմի և երկրի քաղաքացիների դիրքորոշումը։
Պուտինը գտնվում է Բիշքեկում, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և անցկացրել մի շարք երկկողմ հանդիպումներ։





























