News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի մասնակցել Ավստրալիայի վարչապետի հետ Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) ղեկավարների ոչ պաշտոնական նախաճաշին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ֆիլիպիննների ղեկավարը իր աշխատանքային ծրագիրը սկսել է դրան հաջորդող ASEAN-China գագաթաժողովից, որտեղ փողկապով է հայտնվել:

Դուտերտեն հայտնվել է բոլոր կոճակները կոճկած սպիտակ վերնաշապիկով եւ սեւ փողկապով. նա հայտնի է այդ դետալը չկրելու սովորությամբ: Սովորաբար Ֆիլիպինների նախագահը պոլո է կրում կամ ծայրահեղ դեպքում սպիտակ վերնաշապիկ եւ բաց օձիքով. հենց այս տեսքով էր նա հայտնվել նախօրեին Սինգապուրում իր այցի գլխավոր միջոցառմանը՝ ASEAN-ի բացման արարողությանը:

Ֆիլիպինների նախագահը առաջ էլ բազմիցս արհամարհել է իր արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում տարբեր իրադարձություններ: Օրինակ՝ 2016 թ. Լաոսում նա բաց էր թողել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի հետ երկկողմանի ASEAN գագաթաժողովները: Այստեղ էլ Դուտերտեն չէր մասնակցել Ասոցիացիայի ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Որոշ դեպքերում նախագահի ներկայացուցիչները նրա բացակայությունները բացատրում էին վատ ինքնազգացողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ