News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխության կամ իշխանափոխության կամ իշխանազավթման պատճառներից մեկն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ. Այսինքն տնտեսական աճի, աշխատատեղերի բավարարություն չկար, միգուցե արդարության հետ կապված խնդիրներ կային: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, իշխանափոխությունից հետո սպասումները նոր կառավարությունից չափազանց շատ են, որովհետեւ հեղափոխության լիդերները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը շատ բարձր «պլանկա» էր դրել: «Ասել էր՝ թռիչքային զարգացում, Հայաստանում աղքատներ չեն լինելու, կարմիր գծեր, տեսախցիկներ, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ»,-ասաց Շարմազանովը:

Նա համաձայն չէ դիտարկմանը, որ սա իներցիոն բյուջե է. «Իներցիոն էր 2018-ի բյուջեն, որովհետեւ դա ընդունվել էր մեր իշխանության ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր տարվա երկրորդ կեսն աշխատելու այն բյուջեով, որը ներկայացրել էր նախորդ կառավարությունը: Բայց 2019-ի բյուջեն չի կարող լինել իներցիոն, որովհետեւ այդ բյուջեն բերել եք դուք, որի պատասխանատուն ձեր քաղաքական ուժն է եւ ձեր վարչապետը: Հիմա մարդիկ 2019-ին լավ են ապրելու, թե վատ են ապրելու: Մարդիկ հրապարակ գնացել են նաեւ այն պատճառով, որ վատ են ապրում»:

Նա նշեց, որ 2018-ին տնտեսական աճը 6,5 տոկոս է կանխատեսվում, իսկ 2019-ին՝ 4,9. «Հիմա 6,5 տոկոս տնտեսական աճո՞վ են լավ ապրում, թե՞ 4,9-ով: Ասում էին, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեն, ո՞ւր է այդ բյուջեն: Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը, երեկ պարոն Մինասյանը շատ հստակ ներկայացրեց, որ 1,3 տոկոս է։ Ես չեմ ասում՝ ստվեր չի եղել, ես հիմա ասում եմ՝ բա որ եղել է, ինչու բյուջեում գրված չէ։ Ներդրումների կտրուկ անկում ունենք՝ առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլարի ներդրում, երկրորդ եռամսյակում՝ 11 անգամ նվազել է՝ հասնելով 9 մլն դոլարի: Արտահանման ծավալները 2017 թվականին եղել է 24 տոկոս, 2019-ին՝ 14 տոկոս, էլի 10 տոկոս անկում կա»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ այն, ինչ անում է կառավարությունը շատ դեպքերում հակասում է իրենց լիդերի սկզբունքներին:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ երբ իրենք էին ընդդիմություն ասում էին, որ անհնար է խուսափել օպտիմալացումից, անհնար է մեծ հեղափոխական տնտեսական աճ ապահովել, անհնար է բյուջեն 800 մլն-ով ավելացնել:

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ-ի համար ամենակարեւոր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարը չէ. «Կոռուպցիայի դեմ պայքարը կարեւոր է, բայց այդ պայքարը չի կարելի իրականացնել «ասֆալտին» փռելու ճանապարհով, այլ պետք է լինի քաղաքական կամք եւ հետեւողական օրենսդրական բարեփոխումներ: Հաջորդը՝ պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանություն, ՀՀ քաղաքացիներն օրենքի առջեւ պետք է լինեն հավասար՝ անկախ նրանից՝ Շարմազանովի կողմնակիցներն են, թե Փաշինյանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ