News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Միգրանտների քարավանի առաջին խումբը՝ ավելի քան 350 մարդ, ժամանել է Տիխուանա սահմանամերձ քաղաք, որտեղից մտադիր են ԱՄՆ մտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Universal-ին:

Պորտալի տվյալներով միգրանտները ժամանել են 9 ավտոբուսներով՝ Մեքսիկայի դաշնային ոստկանության պարեկային մեքենաների ուղեկցությամբ: Տիխուանայում նրանց դիմավորել են Միգրացիայի ազգային ինստիտուտի աշխատակիցները, որոնք օգնել են միգրանտներին տեղավորել քաղաքի ապաստաններից մեկում, որտեղ նրանց նրանց սնունդ են տրամադրել:

Միգրանտների աջակցության ծրագրի ներկայացուցիչ Սեզար Պալենզիան հայտարարել է, որ քաղաքում կա մոտ տասը ապաստարան, որոնք պատրաստ են ընդունել ժամանող միգրանտներին եւ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրել:
Այժմ Մեքսիկայի տարածքով միանգամից մի քանի քարավան է գնում, հիմնականում Հոնդուրասից: Նրանց ճանապարհորդության նպատակը ԱՄՆ-ի հետ սահմանն է եւ Մեքսիկայի հետ երկրի սահմանակից տարածք մտնելու փորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news