News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք պետք է կազմակերպման առումով գնանք լուրջ փոփոխությունների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, միլիարդավոր դրամներ են տվում հայագիտությանը, բայց արդյունքը շատ փոքր է. «Մենք տեսնում ենք, թե ինչ անորակ պարբերականների ու կենտրոնների են գնում այդ գումարները: Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են հիմնադրամ հայագիտության համար, որ զբաղվածություն ունենա»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարն  անդրադաձավ նաեւ Հայ եկեղեցու պատմության դասաժամերի վերանայման մասին բարձրաձայնումներին: Ըստ նրա՝ անընդհատ շեշտելով հայ եկեղեցու պատմության թեման, ԼԳԲՏ-ի թեման եւ այլն, փորձում են դիսկուրս փոխել: «Այո՛, Հայ եկեղեցու պատմությունը եւ այլ առարկաներ լուրջ վերանայման կարիք ունեն, նաեւ մաթեմատիկան, նաեւ ռուսերենի դասավանդումը: Այս էժան մանիպուլյացիաները, որոնք էլ էժան վերնագրերի են վերածվում երրորդական լրատվամիջոցների կողմից, այո, մեզ խանգարում են, բայց մենք ունենք մեր նպատակը, խանգարելով հանդերձ՝ մենք առաջ ենք գնալու»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ