News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Marvel Comics համահիմնադիր Սթեն Լին մահվանից առաջ նոր սուպերհերոս է ստեղծել, հայտնում է TMZ–ն։ Այս մասին պատմել է նրա դուստրը՝ Ջեյ Սին, փոխանցում է Gazeta–ն։

Նրա խոսքով՝ ինքը հոր հետ միասին է նոր սուպերհերոսի վրա աշխատել։ Նա ստացել է Մարդ–աղբ (Dirt Man) անունը։

Ջեյ Սին չի բացահայտել, թե ինչ կարողություններ ունի Մարդ–աղբը եւ ինչ դեր ունի այն ամբողջ սյուժեում։

Միաժամանակ նա խոստացել է, որ կշարունակի զարգացնել հերոսին եւ այն կարող է  էկրաններին հայտնվել։

Սթեն Լին մահացել է նոյեմբերի 12-ին 95 տարեկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ