News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Տարատեսակ վիվառոներն ու տոտները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք եւ դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ–ում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Քննարկվող նախագիծը վերաբերում է, ժողովրդական լեզվով ասած, «տոտոներին եւ վիվառոներին», օրենսդարական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործուենության օրենքով արգելմանը ՀՀ տարածքում, ինչպես իրենց գրասենյակների, այնպես էլ վիրտուալ, ինտերնետ հարթակում գործուենության արգելմանը»,–նշեց Ֆարմանյանը։

ՀՀԿ–ական պատգամավորը շեշտեց՝ այն, որ տարատեսակ բուքմեյքերները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են եւ դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել, կա համահայաստանյան համաձայնություն՝ 99,9 տոկոսն այդ հարցում ունի համաձայնություն. «Սա վիճարկելի չի, իսկ բոլոր նրանք, ովքեր վիճարկում են, առաջարկում եմ ամենամարդաշատ հանրահավաքում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կողմից այս հարցը դարձնել քննարկման առարկա»։

Ֆարմանյանը հիշեցրեց տարբեր առիթներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած խոսքերը, որ «ամբողջ ժողովրդին ներքաշել համազգային «ղումարբազության» մեջ, ոչ միայն սխալ է տնտեսական զարգացման մոդելի տեսանկյունից, այլ անդառնալի կորուստներ է հասցնում մեր ժողովրդի բարոյական նկարագրին»:

«Ես չափազանց հուսով եմ եւ  լավատես, որ այս մոտեցումը վաղը, երբ առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության, իր ատացոլումը կստանա կողմ քվեարկելու տեսքով»,–նշեց նա:

Պատգամավորը հավաստիացրեց, որ ինքը վաղուց էր ցանկանում այսպիսի օրինագիծ շրջանառության մեջ դնել, սակայն նախորդ կառավարությունների խնդրանքով դա չէր արել. «Տրամաբանական հարց է դառնում, թե ինչու այսքան կարեւոր օրինագիծը քննարկման առարկա դարձել այսքան ուշացած: Ամենայն ազնվությամբ խոստովանում եմ, որ այս նախագծի շուրջ աշխատել է շուրջ հինգ տարի։ տարբեր ժամանակներում ցավոք սրտի կառավարությունները, ընդ որում տարբեր կառավարություններ, միշտ որոշակի պատճառաբանություններ են բերել, թե ինչու սխալ կլինի դրանց գործունեությունն օրենքով արգելել, այդ պատճառաբանությունների թվով՝ աշխատատեղեր, բյուջետային մուտքեր»։

Ֆարմանյանը համոզված է՝  յոթերորդ գումարման ԱԺ-ն կարող է գնալ այս քայլին եւ արգելել բույքմեքերական ընկերությունների գործունեությունը. «Դրանով բոլորս, առանց քաղաքական պատկանելիության, գիշերը կարող է  հանգիստ քնել, քանի որ իր երեխային, հարազատի կամ ծանոթի երեխային կամ անծանոթին, փրկում է պոտեցիալ ճահճից, որում կարող են հայտնվել բոլորը»։

Նա ընդգծեց՝ ՀՀ-ն մոլախաղերի տեսանյուկից գտնվում է համաշխարհային քարտեզի ռիսկային գոտում. «Բոլոր այն երկրներում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն կամ ապրուստի միջոցները քիչ են, այդ երկրներում են ծաղկում ապրում այդպիսի խաղերը, իսկ ՀՀ-ում տոտալիզատորների մատչելիությունը բացառիկ է ՝ 100 տոկոսանոց։ Չեք գտնի նման բնակավայր, գյուղ, քաղաք, բակ, թաղամաս,  որտեղ նման գրասենյակներ չկան, իսկ եթե դրան հավելենք բջջային հավելվածները, ապա այստեղ միանշանակ պարզ է դառնում է, որ չարիքի հասանելիությունը 100 տոկոսանոց է»։

ՀՀԿ–ականը զարմանք է հայտնում՝ «եթե քարոզում ենք, որ աշխատանքն է բարեկեցության աղբյուրը, ինչպես հասկանանք, որ հեռուստատեսությամբ քարոզվումէ, որ մանուկ երեխան չինգաչունգ խաղալով կարող է հարուստ մարդ դառնալ».

«Էլեկտրականության հետ կապված ցանկացած սարքավորում, ընդուպ՝ լվացքի մեքանա կամ արդուկ, միացրեք եւ կտեսնեք իրենց գովազդները, չեմ խոսում հեռուստատեսության, կայքէջերի մասին, լավ, այս գովազդի շուկան, որ այսքան աճում է, ամեն տեղ իրենք են, այս միջոցները որտեղի՞ց են գոյանում: Պետությունը ներգործության անհրաժեշտություն ունի եւ պարտավոր է»,–շեշտում է նա։

Ֆարմանյանը, երկրորդելով Փաշինյանին, համոզմունք հայտնեց՝  պետությունը տնտեսական աճի հիմքում տեղադրել վիճակախաղերից ստացած արդյունքը դնելը անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ։

ՀՀԿ–ական պատգամավորը առանձին–առանձին կոչով դիմեց «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցության պատգամավորներին.

«Իմ խնդրանքն է «Ծառուկյան» դաշինքին, որն, իմ կարծիքով, իր գործունեությամբ ապացուցել է, որ բոլոր վճռորոշ հարցերում եղել է ժողովրդի կողքին, վաղն ամբողջական ներկայությամբ աջակցեք, որ այս վիվառոները երկրում չլինեն։

Իմ կոչ-խնդրանքն եմ ուղղում ՀՅԴ-ին եւ «Ելք»–ին։ Ես լավատես եմ ու վստահ, որ հասկանալիորեն կիսելով կառավարության գործունեության պատասխանատվությունը, միաձայն կլինեք եւ կողմ կքվեարկեք նախագծին»,-եզրափակեց նա:

Տպել
Ամենաշատ