News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալները ստեղծված իրավիճակում չեն առարկում համաներմանը, թեև համարում են, որ իրացրել են ապստամբելու իրենց իրավունքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, Երևանի ընդհանուր իրավասության  դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում ամբաստանյալների անունից հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

Ամբաստանյալ Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև այսօր այդպես էլ  չի բացահայտվել այն անձը, որը ՊՊԾ գնդում վիրավորում է հասցրել իրեն և մյուս անձանց:

«Ես մնում եմ ապստամբ, բայց տվյալ պահին այլընտրանք չկա, և տեղի ունեցող խեղկատակության պայմաններում այլ  ելք չեմ տեսնում»,- հայտարարեց նա։

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենք ազգային –ազատագրական պայքարի շրջանակներում են գործել, և որ համաներումն իրենց համար միջանկյալ լուծում է, որին դեմ չեն:

Մյուս բոլոր ամբաստանյալները նույն դիրքորոշումը հայտնեցին։

Արմեն Բիլյանը, ով մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, հայտնեց, որ դեռևս հարց է, թե ով է կեղծ մեղադրանք «դրել իր վրա»:

«Ես արել եմ իմ ժողովրդի կամքը, ապստամբել եմ, և էլի եմ ապստամբելու, եթե որևէ մեկը կփորձի նեղացնել իմ ժողովրդին»,- հայտարարեց նա։

Երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը սխալ բան չի արել, որ որևէ մեկն իրեն ների:

«Կամ ներողն ո՞վ է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը»,- ասաց Բարսեղյանը՝ նշելով, որ Փաշինյանը պաշտոնների է նշանակում «ոչ մաքուր անցյալ ունեցող անձանց»:

Դատավորի հարցին՝ ի վերջո  Բարսեղյանը կո՞ղմ է համաներմանը, թե՞ դեմ, ամբաստանյալը պատասխանեց, թե «թքած ունի», ոչ դեմ է, ոչ էլ՝ կողմ:

Նշենք, որ համաներումը չի տարածվում ՀՀ ՔՕ 104–րդ՝ սպանության հոդվածի վրա, այդ պատճառով ոստիկանների սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի վրա համաներումը կտարածվի մեղադրանքի մյուս հոդվածներով, այն էլ այն դեպքում, եթե տուժողները չառարկեն։

Այսօրվա դատական նիստում համաներման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև Արայիկ Խանդոյանի այրին, նրա իրավահաջորդ Անուշ Հայրապետյանը։ Նա նշեց,  որ տղաները ոչ թե պետք է համաներվեն, այլ արդարացվեն:

«Ես հպարտորեն ասում են, որ Արայիկը՝ որպես մարդ տեսակ, արդարացվելու է: Ես պայքարելու եմ մինչև վերջ, որ Արայիկն ու մյուս տղաներն արդարացվեն: Երդվում եմ».- ասաց նա։

Նշենք, որ գործող տուժողներն ու վերջիններիս իրավահաջորդները դեռևս դիրքորոշում չեն հայտնել համաներման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 31- ին առաջին ընթերցմամբ ընդունեց  Համաներման մասին օրենքի նախագիծը։

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ  նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ եւ եթե համաներման  դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած տուժողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ