News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սենատոր Լինդսի Գրեհեմը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանին անվանել է «անկայուն եւ անվստահելի»՝ հայտնելով, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո իր գործընկերների հետ քննարկում է ԱՄՆ-ի վաղեմի դաշնակցի դեմ պատժամաիջոցներ սահմանելու հարցը՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Գրեհեմը նշել է, որ ինքն ու իր համախոհները դեռեւս գործողությունների ծրագիր չունեն։ «Արքայազն Մոհամմեդը անկայուն եւ անվստահելի է, եւ ես չեմ տեսնում, որ իրավիճակը կկարգավորվի, քանի դեռ նա իշխանության գլուխ է»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կոչ է անում, որ նոր թագաժառանգ նշանակվի, Գրեհեմն ասել է, որ Սաուդյան Արաբիան ինքը պետք է որոշի, թե ով կլինի ղեկավար։ «Ես այն կարծիքին եմ, որ այժմյան ղեկավարությունը, Մոհամմեդի ղեկավարությունը, պատուհաս է դարձել հարաբերությունների եւ տարածաշրջանի համար, եւ ես կդժվարանամ համագործակցել մեկի հետ, ով այդքան անկայուն է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news