News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԱՀ-ում  դեսպանի պաշտոնում առաջարկել է նշանակել դիզայներ Լանա Մարքսին, գրում է  Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Նշվում է, որ Մարքսը հայտնի է էկզոտիկ կենդանիների՝ կոկորդիլոսի եւ ջայլամի կաշվից շքեղ պայուսակների ստեղծմամբ: Պայուսակների գները սկսվում են 19 հազար դոլարից: Բացի այդ կինը Թրամփի գոլֆի ակումբի՝ «Մար-ա-Լագոյի» անդամ է:

Ակումբում աղբյուրի խոսքով, Մարքսը ծնվել եւ մեծացել է Հարավային Աֆրիկայում, սովորել է Վիթվաթերսրանդի համալսարանում, ինչպես նաեւ Յոհանեսբուրգի անձնակազմի կառավարման ինստիտուտում: Սպիտակ տան տվյալներով, դիզայները խոսում է  ՀԱՀ-ի երկու պաշոտանական լեզուներով՝ աֆրիկանս եւ կոսա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ