News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը ներկայացրեց հանրահայտ չեխ գրող Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը» գրքի հայերեն թարգմանությունը։

Միջոցառումը նպատակ ուներ հայ ընթերցողի ուշադրությունը հրավիրել Կունդերայի անձի վրա։ Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։

«Կունդերան ապրել է Ֆրանսիայում, քանի որ նախկին ռեժիմի օրոք վտարվել էր Չեխոսլովակիայից»,- ասաց դեսպանը։

Միկիսկայի խոսքերով՝ նշված միջոցառումը նվիրված է նաեւ 1975թ․ Չեխոսլովակիայում տեղի ունեցած թավշյա հեղափոխության 29 ամյակին։ Միլան Կունդերան, ով իր գրքերում քննադատում էր կոմունիստներին, 1975թ․ վտարվել է Չեխոսլովակիայից եւ զրկվել քաղաքացիությունից։

Կունդերայի հայտնի գիրքը թարգմանել է գրող եւ թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ