News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանը բացարձակ որեւէ առնչություն չի ունեցել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը։ Այս մասին Էր Ռիադում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ադել Այր Ջուբեյրը՝ տեղեկացնում է AP-ն։

Նրա խոսքերով՝ թագավորությունը հետաքննում է այդ գործը եւ կալանավորել է նրանց, ով պատասխանատվություն է կրում, «որպեսզի համոզվի, որ դա չի կրկնվի»։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիայի եւ Կատարի ԶԼՄ-ները թագավորության դեմ լրատվական կոշտ պատերազմ են սկսել, եւ այդ հարցը դատարանում կքննվի։

Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ, որոնցից 5-ի համար մահապատիժ կպահանջվի։

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ