News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեխասում մահապատժի է ենթարկվել մի մեքսիկացի՝ չնայած այն կանխելու ՄԱԿ-ի եւ Մեքսիկայի հյուպատոսության ջանքերին։ «Շնորհակալություն, Աստվա՛ծ, ուղարկի՛ր ինձ մարտակառքը, ես պատրաստ եմ»,- մահվանից առաջ ասել է 64-ամյա Ռոբերտ Մորենո Ռամոսը՝ հայտնում է Fox News-ը

Ռամոսը դատապարտվել էր կնոջ՝ Լետիցիայի, 7-ամյա դստեր եւ 3 տարեկան որդու սպանության համար։ Նա նրանց մուրճով հարվածներ էր հասցրել, իսկ մարմինները պահել էր իր լոգասենյակի հատակի տակ։ Սպանության շարժառիթը եղել է մեկ այլ կին, որի հետ Ռամոսն ուզում էր ամուսնանալ։

Ռամոսի դատավճիռն ի կատար է ածվել՝ չնայած այն բանին, որ նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ եւ գլխուղեղի վնասվածքով։ The Texas Tribune-ը գրում է, որ ՄԱԿ-ը կոչ էր արել չիրագործել մահվան դատավճիռը։

Ռամոսն այս տարի ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված 21-րդ կալանավորյալն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ