News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկացի նկարիչ Ռոն Ինգլիշը հայտարարել է, որ սպիտակով կներկի Բենքսիի «Ստրկական աշխատանք» (Slave labour) նկարը, որը աճուրդում 730 000 դոլարով է գնել՝ տեղեկացնում է CNN-ը։

Ինգլիշն իր որոշումը բողոքով է բացատրել։ «Սա հարված է փողոցային արվեստին։ Այն չպետք է գնվի եւ վաճառվի»,- ասել է նկարիչը։ Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է հետագայում եւս նման նկարներ գնել եւ ներկել դրանք։

Բենքսիի նկարը ներկելուց հետո Ինգլիշը ծրագրում է այն 1 մլն դոլարով վաճառել։ «Ես խենթ եմ, բայց հիմար չեմ»,- հայտարարել է նա։

«Ստրկական գործ» նկարը 2012թ․ հայտնվել է Լոնդոնի խանութներից մեկի պատին։ Մի տարուց այն կտրել-հանել են, որպեսզի վաճառեն։ Ինգլիշը նկարը նոյեմբերի 14-ին գնել է Լոս Անջելեսի Julien's Auctions աճուրդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ