News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Ահարոն Ադիբեկյանը որեւէ սոցիոլոգիական հարցում անելու պատվեր չի ստացել, բայց ասում է, որ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից՝ 2 դաշինքներից ու 9 կուսակցություններից 6-ը կարող են ունենալ ԱԺ մտնելու հավանականություններ․ «ՔՊ»-ն՝ բնականաբար, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Մենք» եւ «Լուսավոր Հայաստան», իսկ մյուս 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն։ Ըստ ադիբեկյանական կանխատեսումների՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են բաշխվելու «Ելք»-ից սերված «Մենք» եւ «Իմ քայլը» դաշինքների ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ընտրազանգվածների ձայները։

«Իրենք մի դաշինքի մաս էին, հիմա ո՞նց են կիսվելու ստացած ձայները, մեզ համար անհասկանալի է։ Իհարկե, Փաշինյանն ու Մարուքյանը տարբեր քաշային կատեգորիաներ են»,- ասում է Ադիբեկյանը։ Մյուս 5 քաղաքական ուժերին նա անվանում է նորեկներ ու ասում, որ խիստ ցածր վարկանիշ ունեն։ Ադիբեկյանի խոսքով՝ այս ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածը խիստ կարճ է՝ հստակ հանրային կարծիքների ձեւավորման համար։ Հետեւաբար, տատանվողների քանակը բավականին մեծ կլինի, ու քանի որ, Ադիբեկյանի խոսքով, ձմեռ կլինի, ցուրտ, ընտրական ակտիվությունն էլ մեծ չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ