News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հարցում  «մեծ առաջընթացի» ենք հասել, սակայն դեռեւս շատ անելիքներ կան, հաղորդում է AP-ն: Այս մասին նա ասել է Սինգապուրում կայացած ASEAN գագաթաժողովում այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը ներկա է եղել «վերջերս մշակած  գերժամանակակից մարտավարական զենքի» հաջող փորձարկումներին:

Փենսի խոսքով, կես տարի առաջ, անցկացվել են միջուկային փորձարկումներ, Ճապոնիայով հրթիռներ էին թռչում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ մյուսների դեմ սպառնալիքներ կային: Սակայն, այժմ հրթիռները «այլեւս չեն թռչում, միջուկային փորձարկումներ չեն իրականացվում, պատանդները վերադառնում են տուն, եւ Հյուսիսային Կորեան վերսկսել է կորեական պատերազմում զոհված ամերիկացի հերոսների վերադարձի գործընթացը: Մենք մեծ հաջողությունների ենք հասել, բայց դեռ շատ աշխատանք կա», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ