News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանքներ են ներկայացվել, որը 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում է գտնվում: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը, որի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցում նշված է Ասանժի դեմ մեղադրանքների մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի նախատեսել հրապարակայնացնել Ասանժի դեմ մեղադրանքները, սակայն դատախազի օգնականներից մեկը՝ Քելեն Դուայերը, չկանխամտածված այս տեղեկությունները հրապարակային է դարձրել: Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ կայքի հիմնադրին մեղադրանքներ են ներկայացվել, եւ որ այդ մասին տեղեկությունները բացահայտվել են ոչ հատուկ դիտավորությամբ:

Վիրջինիա նահանգում դատախազի գրասենյակի ներկայացուցիչը, որի փաստաթղթերում են եղել մեղադրանքների ներկայացման մասին տեղեկությունները, հայտարարել է, որ դրանց մեջ Ասանժի անունը սխալմամբ է նշված:

The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է WikiLeaks-ի հիմնադրին մեղադրանքներ ներկայացնել: Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին դատախազները քննարկում էին այն մեղադրանքները, որոնք պոտենցիալ կարող են ներկայացնել Ասանժին, եւ հիմա պատրաստ են դա անել: Հավանաբար, նրան կմեղադրեն լրտեսության հոդվածով:

Ջուլիան Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նրան ապաստան են տրամադրել: WikiLeaks-ի հիմնադիրն այս կերպ փորձում է խուսափել Շվեդիա արտահանձնելուց, որտեղ նրան կալանավորելու օրդեր է տրվել՝ կապված «սեռական բնույթի գործողությունների հարկադրելու եւ շորթման», ինչպես նաեւ բռնաբարության մեղադրանքների հետ: Ասանժի գլխավոր մտավախությունն այն է, որ Շվեդիայի իշխանություններն իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ  ավստրալացուն սպառնում է 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: WikiLeaks-ի հիմնադիրը առաջադրված մեղադրանքները հերքում է եւ քաղաքականապես պատճառաբանված համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ