News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ Կամբոջայում «կարմի քմերների» դաժան ռեժիմի երկու առաջնորդները մեղավոր են ճանաչվել ցեղասպանության իրագործման համար: BBC-ն հաղորդում է, որ խոսքը 92-ամյա Նուոն Չեայի մասին է, որը Փոլ Փոթի ռեժիմի ազդեցիկ գործիչներից մեկն էր, նրան համարում էին «եղբայր համար երկու», ինչպես նաեւ Ժողովրդավարական Կամպուչիի նախագահ,  «եղբայր համար հինգի»՝ Կխիեու Սամպխանեի, որն այժմ 87 տարեկան է:

Նրանք կանգնել են հատուկ դատարանի առջեւ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, չամ մուսուլմանների եւ էթնիկ վիետնամցիների ոչնչացման մեղադրանքով:

Նրանց մեղավոր ճանաչելու դատավճիռը առաջին պաշտոնական հաստատումն է, որ ռեժիմը ցեսապանություն է իրականացրել, ինչպես այն բնորոշում է  միջազգային իրավունքը:

1975-ից մինչեւ 1979 թվականը մինչեւ 2 մլն մարդ մահացել է «կարմի քմերների» դաժան ռեժիմի կառավարման ժամանակ:

Երկու տղամարդիկ կրում են իրենց ցմահ պատիժը եւ դատապարտվել են եւս մեկ ցմահ ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ