News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի բնակչին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող թվով հինգ ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ կապված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության հինգ աշխատակիցներ ճանաչվել են տուժող:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ոստիկանության Արարատի բաժնի տեսուչը գնացել է Արարատի մարզի 39-ամյա բնակչի տուն՝ նախորդ օրը վերջինիս կողմից ինքնավնասման եւ բժշկական կենտրոնի աշխատակիցներին սպանության սպառնալիքներ տալու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով բացատրություններ ստանալու նպատակով:

Զրույցի ընթացքում Ոստիկանության տեսուչը 39-ամյա տղամարդու գոտկատեղի հետնամասում նկատել է ինքնաշեն ատրճանակ եւ հետաքրքրվել՝ արդյոք այն կրակում է, թե՝ ոչ: Ի պատասխան՝ Արարատի բնակիչը նշված ինքնաշեն ատրճանակով կրակել է պատին:

Ոստիկանության տեսուչն անմիջապես ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին՝ տեղեկացնելով կատարվածի մասին: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը՝ բաղկացած 4 ոստիկաններից, փորձել են համոզել, որպեսզի տղամարդն ինքնակամ հանձնի ինքնաշեն ատրճանակը:  Սակայն նա ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ դրսեւորելով ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող ինքնաշեն ատրճանակը պահել ոստիկանների ուղղությամբ՝ սպառնալով կրակել եւ սպանել նրանց, միաժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցները հատուկ հնարքով տղամարդու ձեռքից վերցրել են ինքնաշեն ատրճանակը եւ նրան բերման ենթարկել Ոստիկանության բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննություն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ