News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ես եկել եմ աշխատելու մտադրությամբ եւ կարող է միայն մեկ խնդիր լինել, որ թատրոնը գործի։ Նոյեմբերի 16–ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։

Նրա խոսքով, կան որոշակի ստեղծագործական ծրագրեր։

«Բայց մենք պետք է հասկանանք, որ այժմ թատրոնը մաքուր էջից կառուցելու խնդիր դրված չէ։ Մենք նման խնդիր չունենք։ Հասկանալի է, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է եւ հենց որ այն դադարի զարգանալ, սկսում է մահանալ։ Ուստի թատրոնը պետք է զարգանա։ Այստեղ շատ բան կախված է գեղարվեստական ղեկավարից եւ ես լի եմ եռանդով եւ էներգիայով», - նշեց Ներսիսյանը։

Ընդ որում նոր գեղարվեստական ղեկավարը ընդգծեց, որ նա զբաղվելու է ոչ միայն բեմադրություններով, այլեւ կվերահսկի թատրոնում կատարվող բոլոր գործընթացները։

«Պետք է հասկանալ՝ անհրաժեշտ են արդյոք մեզ նոր դերասաններ, պետք է արդյոք ինչ–որ մեկին հաջողություն ասել։ Ներեցեք նման կտրուկ բառերի համար», - ասաց Կարեն Ներսիսյանը։

Նա նշեց, որ առաջիկայում նոր բեմադրության փորձերը կսկսվեն, սակայն հրաժարվեց հայտարարել դրա մասին։ Միաժամանակ հավելեց, որ մի քանի տարբերակներ է դիտարկում, որոնց թվում  են Մոլյերի, Շեքսպիրի, Օստրովսկու պիեսները։ Բացի այդ, ամենայն հավանականությամբ, այդ բոլոր պիեսները աստիճանաբար կբեմադրվեն։ Ընդ որում նոր գեղարվեստական ղեկավարը խոստովանեց, որ ներկա պահին հակվում է  դեպի Շեքսպիրը։

«Եթե պետք է գալ թատրոն եւ որոշակի իմաստով նրա կյանքը նոր էջից սկսել, ապա դա պետք է սկսկել մեծ եւ լուրջ աշխատանքից»,– - ընդգծեց Կարեն Ներսիսյանը, հավելելով, որ նա սիրում է  նաեւ ժամանակաից պիեսներ եւ ժամանակից հեղինակներին, սակայն նախընտրում է դասականներից սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել