News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրում է.

«Հանցավորության աճն ու ոստիկանությունը

Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։

Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016 թվականին այդ թիվը 12 հազար 294 էր։ Անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ։ Ու սա այն պարագայում, որ ներկայացված թվերը չեն արտացոլում համաներումից հետո ընկած ժամանակահատվածը։

Սակայն այս վիճակագրությունը, կարծես թե բնավ չի մտահոգում Ոստիկանությանը։ Օրերս Ոստիկանությունը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանել էր, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված: Այստեղ առաջանում է երկու հիմնական հարց.

• Ի՞նչ չափման միավոր է օգտագործվում ոստիկանության կողմից աննախադեպը աճը գնահատելու համար

• Գերծանրաբեռնվածությունը նշանակում է արդյոք միայն ասֆալտ+օլիգարխի թիկնապահներ ցուցադրական ելույթները, թե այն ներառում է Ոստիկանության այլ գործառույթներ եւս։

Հ.Գ. 2018 թվականի հունվար սեպտեմբերին արդեն հանցագործությունների թիվը 16 227 է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news