News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնգելը, ով հունվարից կարող է դառնալ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը, զգուշացրել է Ռուսաստանի նկատմամբ սպասվող պատժամիջոցների մասին՝  ընտրություններին նրա ենթադրյալ միջամտության կապակցությամբ եւ խոստացել է վերահսկել Դոնալդ Թրամփի դիվանագիտական ջանքերը, որոնք ԱՄՆ-ն վերածել են «ծաղրի առարկայի», հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Էլիոտի խոսքով, նոր կազմով Կոնգրեսը կասկածանքի տակ է դնելու գործադիր իշխանության գործողությունները, ինչը նրա սահմանադրական արտոնությունն է, որը հանրապետականները  անտեսում էին նախագահի զայրութը չառաջացնելու մտավախությունից:

AFP-ին  տված հարցազրույցում Նյու Յորք նահանգից  կոնգրեսականը հայտնել է, որ ինչպես եւ նախկինում վրդովված է 2016-ի ընտրություններին Ռուսաստանի գործողություններից:

Էնգելի խոսքով, Ներկայացուցիչների պալատը, որն այժմ ղեկավարելու են դեմոկրատները, պատրաստ է պատժել Ռուսաստանին եւ համոզված է, որ Թրամփի նախընտրական շտաբը Ռուսաստանի հետ դավադրության մեջ էր, ինչի առնչությամբ  հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննություն է անցկացնում:

«Կարծում եմ, որ եթե վստահ լինենք, որ մեր ընտրություններում միջամտություն կատարվել է, ապա պետք է պատժամիջոցներ կիրառվեն», - ասել է Էնգելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ