News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կիեւի մշակույթի ազգային համալսարանում կայացել է «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը որպես ժամանակակից զբոսաշրջային ռեսուրս՝ փորձ, պրակտիկա, ինովացիաներ» անվանումով Գիտագործնական միջազգային II համաժողով-փառատոնը։

AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ նախագծի կազմակերպիչների թվում Հայաստանի ճարտարագիտության եւ շինարարության ազգային համալսարանի լեզուների ամբիոնն է, որը ղեկավարում է Վաղարշակ Մադոյանը, ով Մշակութային կապերի հայկական հասարակության «ՄԿՀՀ-ՈՒկրաինա»-ի ներկայացուցիչն է։ Արդեն երկրորդ տարին է՝ Համաժողովը անցկացվում է ի կատարումն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի։

Համաժողով-փառատոնի ինովացիոն ձեւաչափը նախատեսում էր երեք փուլ՝ կլոր սեղան, գիտական համաժողով եւ գալա-համերգ։ Նախագծի էքսկլյուզիվ մասն էին հանդիսանում մասնակիցների համար կազմակերպված ստեղծագործական լաբորատորիաները, որոնք վարպետաց դասերի, Ուկրաինայի տարբեր շրջաններից եւ մի քանի եվրոպական երկրներից ազգային ստեղծագործության վարպետների եւ նկարիչների բաց դասախոսությունների եւ շնորհանդեսների շարք էին անցկացնում։ Գիտական համաժողովի լիագումար նիստում Մշակութային կապերի հայկական հասարակության «ՄԿՀՀ-ՈՒկրաինա»-ի Ելենա Հովհաննիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով եւ ներկայացրեց Վ․ Մադոյանի հետ համատեղ «Բանահյուսությունը որպես ազգության ոչ նյութական հոգեւոր մշակույթի հիմք եւ նրա դերը զբոսաշրջության զարգացման մեջ» թեմայով զեկույցը, որը շուտով կհրատարակվի համաժողովի զեկույցների հավաքածուում։

ՈՒկրաինայի հայերի միության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ համաժողովի երրորդ փուլը գալա-համերգն էր, որի ժամանակ դաշնամուրային դուետ «ՆՕ-ՏԱ»-ն (Նոնա Կոզլովա-Միրզաբեկյանց ու Տատյանա Չայկա) կատարել է Արամ Խաչատրյանի «Գոպակ» եւ «Ժողովրդականի նմանակում» կոմպոզիցիաները, իսկ Արմեն Կոստանդյանը համերգի հյուրերին նվիրել է անհավանական վոկալ կատարում՝ դուդուկի հետ հերթափոխությամբ։ Նրա ելույթը ուղեկցվել է Հայաաստանի պատկերներով շնորհանդեսով, որը պատրաստել է ԿՄԱՀ ասպիրանտ Եկատերինա Դաննիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ