News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

42-ամյա ավստրալիացին մահացել է այն բանից հետո, երբ լողափին նրա վրա է հարձակվել փշապոչ կատվաձուկը։ Այս մասին հայտնել է երկրի ոստիկանությունը։ Տղամարդու սիրտը կանգնել է որովայնի ներքեւի հատվածում ուժեղ հարվածից՝ տեղեկացնում է BBC-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել Տասմանիա նահանգի Լոդերդեյլ-բիչ լողափին։

Փշապոչ կատվաձկները մարդու համար վտանգավոր կենդանի չեն համարվում։ Ըստ մասնագետների՝ դրանք երբեք առաջինը չեն հարձակվում։ Սակայն կատվաձկները խոշոր կենդանիներ են, որոնց երկարությունը 2 մետրի է հասնում, այդ պատճառով դրանց հանդիպելիս պետք է զգույշ լինել։

Այլ կատվաձկների նման փշապոչերը ապրում են ծովի հատակին՝ քարերի եւ խութերի մեջ թաքնված։ Կենդանին կարող է հարձակվել, երբ վտանգ է զգում եւ թաքնվելու տեղ չունի։ Երբեմն ծանծաղ ջրերում կատվաձկներն ավազի մեջ խրված են լինում, եւ խորհուրդ չի տրվում նրանց տրորել։

Փշապոչ կատվաձկների պոչին թունավոր փշեր կան, որի պատճառով էլ նրանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ