News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մարտունի քաղաքի Տ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը:

Նրա խոսքով, վերջին 2 տարիներին դպրոցն իր գործունեությունը ծավալել է հարեւանությամբ գործող պետական տարածաշրջանային քոլեջի շենքում:

«Սա միակ ավագ դպրոցն է ամբողջ քաղաքում, որն ունի 250 աշակերտ: Այս տարի ավագ դպրոցն ունեցել է աշակերտների թվի աճ»,-ասաց տնօրենը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին դեռ ներսում շինաշխատանքներ են կատավում եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը դպրոցն ամբողջությամ կտեղափոխվի նոր շենք:

Նշենք, որ այս պահին Մարտունի քաղաք է այցելել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր նշվում է Մարտունի քաղաքի օրը:

Տպել
Ամենաշատ