News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Պակիստանում աստվածանարգության համար դատապարտված Ասյա Բիբին 8 տարվա մահվան սպառնալիքից հետո դեռ թաքնվում է ծայրահեղ իսլամիստներից այն բանից հետ, երբ Բրիտանիան հրաժարվել է նրան քաղաքական ապաստան տրամադրել, գրում է Fox News-ը:

Այս որոշումը կտրուկ քննադատության է արժանացել օրենսդիրների, կրոնական առաջնորդների կողմից, որոնք հայտարարել են, որ Բրիտանիայի ներկայացուցչությունը փոխզիջմանը դեմ պակիստանցիներին թույլ է տվել վերահսկել ապաստանի տրամադրման կառավարության քաղաքականությունը:

5 երեխաների մայր 51-ամյա Ասյա Բիբին 2010-ից սպասում է մահապատժի կատարմանը, երբ նրան մեղավոր էին ճանաչել  Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ:

2009թ․ Բիբին դաշտում աշխատել է մուսուլման կանանց հետ։ Նրան խնդրել են ջուր բերել, սակայն կանայք դժգոհել են, թե իրենք չեն կարող խմել քրիստոնյա կնոջ բերած ջուրը, քանի որ կուժին հպվելուց ջուրը կարող է կեղտոտվել։ Մի քանի օրից նրանք գնացել են տեղի մոլլայի մոտ եւ Բիբիին մեղադրել աստծուն անարգելու մեջ։

Հոկտեմբերի վերջին Պակիստանի գերագույն դատարանը բոլորի համար անսպասելի արդարացրեց Ասյա Բիբիին, ինչին հետեւեցին իսլամիստների զանգվածային բողոքները։ Ամուսինը հայտարարեց, որ անհանգստանում է, քանի որ կնոջ կյանքին վտանգ է սպառնում, եւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Կանադայում ապաստան խնդրեց։ Սակայն գերագույն դատարանը, որ արդարացրել էր կնոջը, թույլ չտվեց, որ նա երկրից հեռանա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ