News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) նախաձեռնությամբ կստեղծվի Հանգստավայրերի կառավարման կազմակերպություն (DMO)։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության ազգային վարչությունը՝ գրում է Sputnik-Грузия-ն։

Կազմակերպության գլխավոր նպատակը Սամցխե-Ջավախքում զբոսաշրջության զարգացման նոր մոդելի ստեղծմանն աջակցելն է։

«Զբոսաշրջության ազգային վարչությունը սկսում է ստեղծել շրջանային գրասենյակների ցանց, որը կզբաղվի Վրաստանում զբոսաշրջության զարգացմամբ, եւ դրանց գլխավոր նպատակը պետք է լինի մասնավոր սեկտորի, քաղաքապետարանների, կենտրոնական կառավարության համակարգումը, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալը շրջաններում արագ թափով զարգանա։ Առաջին կազմակերպությունը կստեղծվի Սամցխե-Ջավախքում»,- հայտարարել է ԶԱՎ-ի ղեկավար Գեորգի Չոգովաձեն։

Նրա խոսքերով՝ նման կազմակերպություններ կբացվեն Կախեթում, Իմերեթում, Սամգրելո-Զեմո Սվանեթում։

Նոր կազմակերպության օգնությամբ Զբոսաշրջության ազգային վարչությունը եւ USAID-ն միասին կարող են որոշել զբոսաշրջության հետ կապված մարտահրավերները եւ պարզել առաջնահերթությունները։ Սա, գաղափարի հեղինակների կարծիքով, առավել հայտնի կդարձնի տարածաշրջանը եւ ավելի լավ կներկայացնի այն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա։ Այս գործողություններն իրենց հերթին դրական ազդեցություն կունենան Սամցխե-Ջավախքի տնտեսական ցուցանիշների եւ աշխատատեղերի ստեղծման վրա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ