News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) նշվում է նոյեմբերի 21-ին՝ տեղեկացնում է Calend.ru-ն։

Նրա գլխավոր նպատակը լայն հասարակայնության ուշադրությունը անձնական շփման կարեւորության վրա հրավիրելն է։ Չէ՞ որ միայն բարեհամբույր շփման միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ, կարելի է լուծել ցանկացած խնդիր։ Երկու ամերիկացի եղբայրներ՝ Մայքլ եւ Բրայան Մաքքոմաքներն այս տոնը մտածել են 1973թ․ «սառը պատերազմի» ամենաթեժ շրջանում, ինչպես նաեւ Եգիպտոսի եւ Իսրայելի հակամարտության ժամանակ։ Օրը անհրաժեշտ էր որպես միջազգային լարվածության դեմ բողոքի միջոց։

«Պետք է հասարակ, սակայն արդյունավետ արարք»,- որոշել են եղբայրները եւ սրտառուչ ողջույններ ուղարկել աշխարհի տարբեր անկյուններ։ Նրանք ոչ մեկի վզին չէին փաթաթում խաղաղության համար պայքարի իրենց գաղափարները։ Միայն հասցեատիրոջը խնդրում էին ողջունել էլի մի քանի մարդու, թեկուզ 10 հոգու։ Այս գաղափարն իր աջակիցներին գտավ աշխարհի 180 երկրներում։ Այդ օրվանից Ողջույնի համաշխարհային օրը նշվում է բոլոր տարիքի եւ մասնագիտության տեր մարդկանց կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ