News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ ռուսաստանցի գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկը պարտվել է Ինտերպոլի ղեկավարի ընտրություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ինտերպոլի նոր ղեկավար է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չեն Յանը:

Ուկրաինայի իշխանությունները հանդես էին եկել Պրոկոպչուկի թեկնածության դեմ եւ սպառնացել կազմակերպությունից դուրս գալ, եթե այն ռուսաստանցին ղեկավարի: Համանման հայտարարությամբ էր հանդես եկել Լիտվան:

Դրանից բացի, մի խումբ ամերիկացի սենատորներ ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովին կոչ էին արել չաջակցել Պրոկոպչուկի թեկնածությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ