News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի եւ իրանցի բեռնատարների միջեւ հավասար պայմանների ապահովումն էր, գրում է Առավոտը

Հայաստանցի վարորդներից տեղեկացրին, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ: Վարորդներից նաեւ տեղեկացանք, որ իրենց հետ հանդիպել է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ պահանջները խոստացել փոխանցել Սյունիքի մարզպետարան: Մասնավորապես վարորդները պահանջել են, որ իրանցի վարորդները եւս Հայաստան մտնեն սահմանափակ դիզվառելիքով, ու մեքենաները լիցքավորեն հայաստանյան լցակայաններում, ինչպես հայաստանցի վարորդների պարագայում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news