Նոյեմբերի 19-ին Մոսկվայի իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել, որ 3 մետր բարձրությունից տղամարդ է ընկել։ Դեպքը տեղի է ունեցել Պերվոմայսկոյե քաղաքում։ Տուժածը շինարարության բրիգադիրն էր, ով ծնունդով Հայաստանից էր։ Ընկնելով՝ նա ուսոսկրի կոտրվածք է ստացել եւ հետագայում հիվանդանոցում մահացել։
Նույն օրը Մինսկի փողոցում տեղի ունեցող շինարարության ժամանակ եւս մի հոգի է ընկել բարձրությունից եւ մահացել։ Նա Ուզբեկստանից էր։