News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22–ին շարունակվում է լիազորությունները կրճատված խորհրդարանի արտահերթ նիստը, որը գումարվել էր կառավարության նախաձեռնությամբ։

Նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից կրկին Բաղրամյան 26 տեղափոխել։

Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ կառավարության կարծիքով՝ վարչապետը կարող է իրականացնել իր գործունեության համակարգումն ու ղեկավարումը մի նստավայրից։ Սակայն այդ օրինագծով նախատեսվում է, որ վարչապետը կարող է արարողակարգերի համար օգտվել նախագահական նստավայրի դահլիճից։

Միաժամանակ նախագահի լիազորությունների ընդլայմանը վերաբերող մյուս փոփոխություններն առաջարկվեց առանձին փաթեթով ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ