News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես չեմ մերժում, որ Հայաստանում կամ որեւէ երկրում եղել են կամ կան կոռուպցիոն դրսեւորումներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Չկա ինձ հայտնի որեւէ երկիր, որտեղ կոռուպցիոն երեւույթներ չկան, բայց մեր նոր իշխանությունը եկավ իշխանության բացի մերժիր, տյուդա–սյուդա, նաեւ կոռուպցիա, թալան, համատարած թալան, վայ ժողովուրդ էս ինչ են արել...հիմա հարց եմ տալիս՝ հնարավոր է համատարած կոռուպցիա առանց բանակի, հնարավոր է համատարած կոռուպցիա առանց նախագահի վերահսկողական ծառայության, հարկային ծառայության, առանց ԱԱԾ–ի, առանց ոստիկանության, հնարավոր չի չէ՞։ Հիմա էդ մարդը վերահսկողական ծառայության նախկին պետին, հարկայինի երկար տարիների պետին նշանակել է շատ բարձր՝ նախարարի պաշտոնի, եթե նշանակել է, ուրեմն այդ մարդը մաքուր է։ Եթե մարդը մաքուր է, ուրեմն այդ համակարգում կոռուպցիա չի եղել։ Բացի այդ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալին նշանակել է նախարար։ Եթե Դավիթ Տոնոյանին նշանակում է նախարար,  ուրեմն բանակում չի եղել համատարած կոռուպցիա»,–նշեց նա։

Շարմազանովը որպես մեկ այլ օրինակ հիշատակեց երկար տարիներ ԱԱԾ Երեւանի վարչության պետի տեղակալ աշխատած ներկայումս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին. «ԱԱԾ պետ նշանակել է Արթուր Վանեցյանին, շատ էլ լավ ա արել, բայց Արթուր Վանեցյանը 2-րդական մարդ չի եղել, այլ եղել է ԱԱԾ Երեւանի վարչության պետի տեղակալը»։

Պատգամավորի խոսքով՝ չի կարող մի երկրում լինել համատարած թալան, եթե ըստ քեզ այդ համատարած թալանի իշխանության կարկառուն ներակայացուցիչներին բերում ես քո մոտ։ «Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսսյանին, եթե նշանակում ես մարզպետ, ուրեմն ընդունում ես, որ ոստիկանությունում համատարած թալան չի եղել այդպես շարունակ։ Ուրեմն, ախպեր ջան... Իմիջիայլոց, ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել»,–եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ