News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կովկասում Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա, գտնում են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:

«Վերջին ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է առաջացել, որը հաջորդում է թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժեղացմանը»,– «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ գրում են կենտրոնի վերլուծաբանները։

Միացյալ Նահանգները հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, գտնում է Stratfor-ը` նշելով, որ նման մի փորձ արդեն արվել է, երբ ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցած ամիս այցելելով Հայաստան, ասել էր, թե ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին՝ արտահայտելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը:

Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկեց որպես ուղղակի սպառնալիք, շարունակում են Stratfor-ի վերլուծաբանները, Ռուսաստանը ներկա դրությամբ Հայաստանին զենքի վաճառքի մենաշնորհ ունի և հինգ հազարանոց զորք այդ փոքր երկրում: Չնայած Հայաստանը վերջին հաշվով դժվար թե հրաժարվի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համաձայնություններից, բայց երկուսի միջև քաղաքական խնդիրները կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռել թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը առանցքային դաշնակցի վրա:

Ամփոփ ներկայացված մի քանի պարբերություններում վերլուծաբանները նշում են, որ Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա Միացյալ Նահանգները զարգացնելու է իր կապերը նախկին Միության ծայրամասային երկրների հետ՝ ուժեղացնելու համար ճնշումները Ռուսաստանի վրա:

«Ռուսաստանին սահմանակից արևմտամետ երկրների հետ ԱՄՆ-ը կզարգացնի անվտանգության կապերը՝ զենքի վաճառքի ու զորավարժություններ անցկացնելու միջոցով: Միաժամանակ, Վաշինգտոնը տնտեսական ու անվտանգության նախաձեռնություններ կառաջարկի Մոսկվայի ուղեծրում գտնվող երկրներին՝ փորձելով նրանց պոկել Ռուսաստանից: Ռուսաստանը կարձագանքի իր սեփական միջոցներով, հիբրիդային պատերազմների մարտավարությամբ հակազդելու Միացյալ Նահանգների ու Արևմուտքի ազդեցության տարածմանը տարածաշրջանում», - գտնում են Stratfor-ի վերլուծաբանները 2019-ի համար արված զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ