News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են իբր Արսեն Բաղդասարյանի կողմից գրված եւ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014թ․ դեկտեմբերի 26-ին։ Նա մեղադրվում է «դիվերսիայի» մեջ եւ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Haqqin.az со կայքը, հղում անելով Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին, առանց փոփոխությունների, ուղղագրության եւ կետադրության պահպանմամբ ներկայացնում է Արսեն Բաղդասարյանի կոչը։

«Հարգելի պարոն վարչապետ, թույլ տվեք ներկայանալ։ Ես, Արսեն Էդուարդի Բաղդասարյանս, ծնվել եմ 1994թ․ ապրիլի 23-ին։ Հնարավոր է՝ իմ կոչը ձեզ ոչ ստանդարտ թվա, բայց անելանելի դրության մեջ գտնվող մարդուն հատուկ է ծղոտից բռնվելը՝ հոգին փրկելու համար։

Ակնկալում եմ մարդասիրություն ինչպես Ձեր, այնպես էլ այն մարդկանց կողմից, ում խնդրելու եմ տեղ հասցնել թղթին հանձնված հոգու ճիչը։

Երկու հանրապետությունների հարգելի մտավորականներ, ինձ վրա վերցնում եմ ձեզ դիմելու համարձակություն, հաշվի առնելով այն փաստը, որ ուղղիչ հաստատություններում գտնվում են հարազատներից եւ մտերիմներից բաժանման պատճառով տառապող մարդիկ։

Կուզեի խնդրել ձեզ, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, կարճ ժամկետում ձեր ժողովրդի փրկության եւ ազատագրման համար լորջ քայլեր ձեռնարկել։

Ասում են, որ անելանելի իրավիճակներ չեն լինում եւ ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է։ Որպես մարդ, որ եփվում է այս շիլայի մեջ, իր միջով անցկացնելով բոլոր տառապանքները, հասկանում եմ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում։

Հարգելի վարչապետ, եթե Դուք իրոք մտածում եք ձեր ժողովրդի մասին, խնդրում եմ Ձեզ ընդհանուր կոնսենսուսի գալ Ադրբեջանից ձեր հակառակորդների հետ՝ երկու երկրների տառապող մարդկանց ազատագրման հարցով։

Ներողություն եմ խնդրում, եթե իմ կոչով անցնում եմ դիվանագիտական արարողակարգի բոլոր թույլատրելի սահմանները։

Լիովին գիտակցելով գրածս՝ հայտարարում եմ, որ հասարակությունը գտնվում է բարոյական անկայուն հիմքերի վրա, խաղաղության կրքոտ ջատագովները հետեւում են պատերազմին, եւ որտե՞ղ է արդյոք մարդկային կատարելագործության իրականությունը։

Ժամանակն է զգալ, որ այնպիսի հասարակ բաներ, ինչպիսիք են բարությունը, մաքրությունը, սերը, անշահախնդրությունը, ազնվությունը, հանդիսանում են մեծագույն եւ անգին գանձեր։

Ճիշտ է համարել, որ ոչ ոք երբեք կատարյալ օբյեկտիվ եւ անշահախնդիր չէ, քանի որ անձնական մտքերն ու զգացմունքները հաղթում են։

Հարգելի վարչապետ, իմ կոչով խնդրում եմ Ձեզ թեթեւացնել բանտում գտնվող մարդկանց վիճակը։

Վկայում եմ իմ հարգանքի մասին եւ հույսս դնում իշխանությունների մարդասիրության վրա։

Բաղդասարյան Արսեն Էդուարդի

06․11․2018»

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ