News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հակամարտությունները խոչընդոտում են ՍԾՏՀ ԽՎ-ի ներուժի լիարժեք օգտագործմանը: Այդ մասին Երեւանում կայացած ՍԾՏՀ Գլխավոր ասամբլեայի 52-րդ նիստում հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը:

Ասաֆ Հաջիեւը նշեց, որ տարածաշրջանում մեկ քառորդ դար տեւած համագործակցությունը թույլ է տվել  կազմակերպությանը բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության մեծ փորձ կուտակել: Գյուղատնտեսությունը, տրանսպորտը, զբոսաշրջությունը` հիմնական առաջնահերթություններն են: «Սա արեւելքի եւ արեւմուտքի միջեւ բնական ռեսուրսի կամուրջ է, որը մեծ ներուժ ունի: Սակայն հակամարտությունները խանգարում են տնտեսական համագործակցության լիարժեք ներուժն օգտագործել: Հետեւաբար օրակարգը լիարժեք չէ  եւ ոչ այնքան հավակնոտ», - ասաց Հաջիեւը:

Ըստ նրա, կազմակերպությունը պետք է արդիականացվի տարածաշրջանային գլոբալ մարտահրավերների լույսի ներքո՝ ջանքերը կենտրոնացնելով ՍԾՏՀ մարմինների մակարդակում: Հաջիեւը նշեց, որ խորհրդարանականները հատուկ դերակատարում ունեն շոշափելի արդյունքներին հասնելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ