News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կադաստրային ծառայությունների սահմանված գների շնորհիվ է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրահատուկ պետական մարմին է, որն ինքնաֆինանսովորվում է, այսինքն՝ պետական բյոջեից գումարներ չենք ստանում ամենօրյա մեր գործունեության համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, կատարված աշխատանքի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կոմիտեի  նախագահ Սարհատ Պետրոսյանը։

«Իհարկե, մեր եւ կառավարության համար կարող էր շատ լավ պոպուլիստական քայլ լիներ գնիջեցումը, այդ դեպքում, սակայն, մենք պետք է տարվա վերջում գնայինք, պետությանը ասեինք՝ խնդրում ենք փոխհատուցել պակասող մասը»,-շեշտեց նա։

Սարհատ Պետրոսյանը նշում է՝ առաջին հայացքից գները միգուցե բարձր են, բայց դրանք օբյեկտիվ են։ «Մեր նախաձեռնած բարեփոխումների արդյուքնում մենք կկարողանանք նվազեցնել այդ սակագները, այդ ինքնաշխատ, առցանց եւ անթուղթ կադաստրին հասնել, բայց դրա համար մենք ճանապարհ ունենք անցնելու։ Բարեփոխումների արդյունքում մենք կարիք չենք ունենա պահել գրասենյակները, կարիք չենք ունենա թղթային հսկայական գործարքների, դրանք կավտոմատացվեն, որին կարծում եմ 5 տարվա ընթացքում դրան կկարողանանք հասնել»։

Հարցին՝ հնարավո՞ր է դա աշխատատեղերի կրճատման բերի, նա հայտնեց․ «Այս պահին մենք հակառակ գործընթացին ենք գնում, երբ ես ստանձնեցի պաշտոնը, համակարգում ավելի քիչ մարդ էր աշխատում, քան այսօր։ Մեր բարեփոխումները ենթադրում են աշխատողների թվաքանակի ավելացում։ Բայց բարեփոխումների արդյունքում նույն գործառույթները կարող ենք իրականացնել ավելի փոքր թվով աշխատողներով»,-եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ