News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին տարկետում կտրամադրի հայկական ատոմակայանի վերանորոգման վարկը վճարելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ՀԱԷԿ կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանը վարկը կսկսի մարել 2020 թվականի կեսերից, երբ ՀԱԷԿ-ը վերջնական կապիտալ վերանորոգումից հետո սկսի աշխատել ամբողջ հզորությամբ։ Ռուսական կողմը համաձայնել է մեզ նման պայմաններ տրամադրել։

«ՀԱԷԿ-ի արդիականացման արդյունքում ստացված լրացուցիչ արդյունքը մենք կուղղենք վարկի մարմանը, որն իր հերթին կմեղմի ռուսական վարկի մարման ազդեցությունը սակագների վրա»,-պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ 2018 թվականին ամբողջությամբ փոխարինվել է երրորդ տուրբոգեներատորը, 2019 թվականին կմեկնարկի երկրորդ տուրբոգեներատորի ամբողջական փոխարինումը։ Վերանորոգման ավարտից հետո կայանի հզորությունը կաճի մոտավորապես 10 տոկոսով, մինչեւ 430 մՎտ, էլեկտրաէներգիայի արտադրողականությունը տարեկան մոտավորապես 500 մլն ԿՎտ/ժ-ով կավելանա՝ կայանը տարեկան կարտադրի 2,9 մլրդ ԿՎտ/ժ՝ 2,4 միլիարդի փոխարեն։
«Սա թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի մեծածախ գները եւ, հետեւաբար, նաեւ սակագները սպառողների համար, քանի որ ատոմակայանի արտադրած յուրաքանչյուր լրացուցիչ 100 մլն ԿՎտ/ժ–ը էլեկտրաէներգիան 0.5 դրամով էժան է դարձնում»,-ասաց Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ արդեն 2019 թվականին կայանը 200 մլն ԿՎտ/ժ–ից ավելի (շուրջ 2.1 մլրդ ԿՎտ/ժ) էլեկտրաէներգիա կարտադրի, քան ներկայում։ Եվ դա այն դեպքում, երբ ե՛ւ այս, ե՛ւ հաջորդ տարի կայանում չեն աշխատի 2 տուրբոգենրատորը, կամ կաշխատի մեկը։
«Էներգետիկայի, այդ թվում ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը մեր երկրների միջեւ համագործակցության ռազմավարական ու հեռանկարային ուղղություններից մեկն է։ Այժմ իրականացվում է Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը, սակայն ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլի կարող է դրվել հետագա երկարաձման հարցը, բայց, իհարկե, այդ ամենը պահանջում է շատ լուրջ մանրազնին ուսումնասիրություն  անվտանգության հարցի առնչությամբ»,-ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ այժմ դրված է Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքների դադարեցումից հետո ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ուսումնասիրության հարցով աշխատանքային խմբի ստեղծման հարցը։ «Ռոսատոմը» ունի հետաքրքիր մշակում Հայաստանի համար այս առնչությամբ։

«Ռուսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն իր հերթին նշեց, որ 2019 թվականին ՀԱԷԿ-ի վրա երկու անգամ ավելի շատ աշխատանք ստիպված կլինեն անել, քան ներկայումս։

«Հաջորդ տարի մենք պետք է ավարտենք աշխատանքը մեքենասրահում՝ ավարտելով չորրորդ տուրբոագրեգատորի արդիականացումը, աշխատանքների մեծ մասը նախատեսված է ռեակտորային կենտրոնում», – նշեց Սալկովը։
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի աշխատանքը 2019-ին 105 օրով կդադարեցվի։ 

ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարության կողմից հատկացրած մինչեւ 270 մլն դոլարի վարկային գծի եւ 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Կապիտալ վերանորոգման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ սերվիս» ընկերությունն է, որը մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմի մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ