News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵՏՄ երկրների վարչապետների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:

Հարցին, թե արդյոք Լուկաշենկոյի հետ քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ առաջ եկած խնդիրը, նաեւ վերջին հայտարարությունները, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես Հայաստանը ներկայացնում էի ԵՏՄ կառավարական խորհրդում, որի շրջանակներում կայացել է վարչապետերի, այդ թվում իմ հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում կնճռոտ հարցեր, այդ թվում ԵՏՄ-ին անմիջականորեն չվերաբերող, այդ գործընկերության այլ ձեւաչափերին վերաբերող, չթաքցնեմ, նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության մասին ենք խոսել: Մանրամասներ, իհարկե, չեմ հաղորդի, քանի որ փակ քննարկում էր, բայց կարող եմ վստահեցնել, որ բավականին կառուցողական է եղել քննարկումը եւ ՌԴ վարչապետի, եւ Բելառուսի նախագահի, եւ մյուս մեր գործընկերների դիրքորոշումը»:

Նա հաստատեց, որ խոսել են նաեւ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման մասին, որին խիստ էր արձագանքել Նիկոլ Փաշինյանը. «Բոլոր նրբերանգների, բոլոր ենթահարցերի վերաբերյալ խոսել ենք, բայց ձեր թույլտվությամբ մանրամասներ չեմ հաղորդի»:

Հարցին, թե որքանո՞վ է լուծված համարում այդ հակասությունը, Միրզոյանը պատասխանեց. «Հակասություն չէ, ես կանվանեի խնդիր: Տարբեր ձեւաչափերում եթե կա գործընկերություն, կան նաեւ խնդիրներ, որոնք լուծվում են կամ չեն լուծվում: Սա այդ խնդիրներից մեկն է: Իհարկե, հարցը երեկ չլուծվեց, որովհետեւ նախեւառաջ այդ ձեւաչափը չէր, սա ԵՏՄ հանդիպում էր, ոչ թե ՀԱՊԿ-ի, բնականաբար, լուծվել չէր կարող: Բայց շուտով կկայանա ՀԱՊԿ-ի հերթական հավաքը եւ այդ ժամանակ գուցե հարցը լուծում ստանա: Քննարկումը, որին ես եմ մասնակցել, շատ կառուցողական էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ