News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես չեմ ընդունում ընտրությունների արդյունքները եւ կոչ եմ անում ձեզ՝ վրացական հանրությանը, դուք էլ մի ընդունեք դրանք։ Այս մասին էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ տեղեկացնում է «Грузия-онлайн»-ը։

Նրա խոսքերով՝ նախագահի ընտրությունները ժողովրդավարական գործընթացների հետ որեւէ կապ չունեին։ «Դրանք ոչ լեգիտիմ ընտրություններ էին, եւ ես երբեք չեմ ընդունի Բիձինա Իվանիշվիլիին։ Այսօրվանից Բիձինա Իվանիշվիլին այլեւս Վրաստանի լեգիտիմ ղեկավար չէ։ Ես չեմ ընդունում եւ վրացական հանրությանն էլ կոչ եմ անում չընդունել այս ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է Սահակաշվիլին։

Նա ասել է, որ անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, ընդդիմությունն անցնում է քաղաքացիական անհնազանդության ակցիաների իրականացմանը։ Սահակաշվիլին ոստիկաններին կոչ է արել կանգնել ժողովրդի կողքին, զինված ուժերին՝ չկատարել անօրինական հրամանները, պետական ապարատի առողջ, չկոռումպացված մասին՝ հեռու մնալ քրեական մաֆիոզիներից, որ կառավարում են Վրաստանում։

Էքզիթ-փոլի տվյալներով՝ Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին, ով ստացել է ձայների 58 տոկոսը։ Ընդդիմադր «ՈՒժը միասնության մեջ է» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն ստացել է 42 տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ