News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Այսօր ժամն է՝ ազգային ճակատ ստեղծելու, ես այս տառապած մարմնով, խաչված մարմնով նորից պատրաստ եմ լինել իմ Արցախի առաջամարտիկը, ես դարձյալ զորհավաք եմ անում։ Այսօր լայվով հայտարարեց Սասնա ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։ 

Նա նշեց, որ հրամայականն է թելադրում, որ այս քայլին գնա և այս ձևով դիմի ժողովրդին․ «Այսօր տեսնում եմ իրավիճակ, որ մի խայտառակ բան է, պալատական գլուխկոնծի, շռայլվող խոսքեր, խոստումներ։ Այս պալատական գլուխկոնծու մեջ, թոհուբոհի մեջ ոչ մեկ կարծես չի խոսում հայ ժողովրդի ցավի մասին, չի ասում, որ Արցախից անգամ մեկ մատնոց հող մենք չունենք մեզնից օտարելու»։

Պատմեց, որ բանտից հետո գնացել է Արցախ, տեսել է «գյուղերը քայքայված, տղաները ծերացած, ոչ մի առաջընթաց, նույն դղյակները, նույն բութ դեմքերը և նույն կավե գլուխ գեներալները։ Մի գլխացավանք այստեղ ունենք, երկրորդն՝ այնտեղ։ Ժամանակն է մաքրելու այդ ամոթի խարանը, այստեղ կոռումպացված իշխանություն, այնտեղ նույն սրա կրկնօրինակը, այստեղ թալանված ժողովուրդ, այնտեղ հայրենազրկված ժողովուրդ, որովհետև բոլոր ամենաընտիր հողերը Արայիկ Հարությունյանինն են»։

Նա դիմեց ժողովրդին, իր մարտական ընկերներին․«Ասելիքս շատ, խնդրանքս միակը, փրկության ճակատը օրհասական է։ Պալատական գլուխկոնծին կվերջացնենք, արդյունքում ինչ-որ մի բան պիտի կորցրած լինենք, ես տեսնում եմ այդ վտանգը։ Արցախի իշանությունը չի բավարարում այսօրվա պահանջներին, չհասկացավ իր ժողովրդին, որովհետև եղել է արհեստական, շինծու, ինչպես այստեղից թելադրում էին, այնպես էլ կատարում էր»։ Հետևաբար, ըստ նրա՝ «Արցախում իշխանափոխությունը հրամայական է, պարտադիր պահանջ է»։

Տպել
Ամենաշատ