Հինգշաբթի Գերմանիայի ոստիկանությունը փողերի լվացման գործով խուզարկություն է կատարել Deutsche Bank-ի Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող կենտրոնակայանում, հայտնում է N-TV-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ քննիչները ապօրինի գործարքների կատարման ապացույցներ են փնտրում: Մայնի Ֆրանկֆուրտի դատախազությունից հաստատել են, որ խուզարկություններն իրականացվում են դրամական միջոցների լվացման կասկածանքով: Բանկից դեռեւս մեկնաբանություններ չեն կատարել: