News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը կլինի այն հարցերից մեկը, որոնք կքննարկվեն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ դեկտեմբերի 6-7-ը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է մասնակցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 25-րդ նստաշրջանին, որը կկայանա Միլանում։

«Նախատեսվում է աջակցել հակամարտությունների կարգավորման, այդ թվում Ուկրաինայի արեւելքում, Մերձդնեստրում եւ Լեռնային Ղարաբաղում, ԵԱՀԿ-ի ջանքերին, Բալկաններում նրա աշխատանքին եւ Անդրկովկասում կայունության հարցով Ժնեւի քննարկումներում համանախագահությանը»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ծրագրվում է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հետագա քայլերի քննարկում՝ Զախարովան ասել է․ «Եթե մենք խոսում ենք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում նախարարի ելույթի մասին, ապա այն կներառի ամենը, ինչ կապված է ԵԱՀԿ օրակարգի հետ, հատկապես այն հարցերը, որոնց անմիջականորեն մասնակցում է Ռուսաստանը։ Մենք կհայտնենք մեր գնահատականների մասին։

Իհարկե, կլինեն նաեւ երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում այս խնդիրը կքննարկվի առավել առարկայական, առավել կիրառական տեսակետից։ Դրանց շրջանակներում կարող են նշվել կոնկրետ քայլեր եւ կոնկրետ առաջարկություններ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ