News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ալյասկայում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին Twitter-ում գրել է նահանգապետ Բիլ Ուոքերը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուժեղ երկրաշարժից հետո ես հայտարարեցի տարերային աղետի մասին։ Անմիջական կապի մեջ եմ Սպիտակ տան հետ»,- գրել է նա։

Ուոքերի խոսքերով՝ ռազմաբազաներից մեկում ստեղծվել է արագ արձագանքման կենտրոն, որը գնահատում է հետցնցումների ուժգնությունը, ճանապարհների, կամուրջների եւ շենքերի վիճակը։

Ուրբաթ օրը Ալյասկայում մի շարք ընդհատակյա ցնցումներ են եղել, որոնց մագնիտուդը տատանվել է 6,6-7,2 միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ