News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օրերս հրապարակել է «Առողջապահության եւ ալկոհոլի ոլորտի իրավիճակի գլոբալ զեկույցը»։ Դրանում տրված են տեղեկություններ, թե աշխարհի մոտ 100 երկրներում որքան ալկոհոլ է օգտագործվում 1 շնչի հաշվով եւ ինչ հետեւանքներ է առաջացնում ալկոհոլի չարաշահումը։

Ըստ զեկույցի՝ հայաստանցիները տարեկան օգտագործում են 11,35 լիտր ալկոհոլ, որից 1,05 լիտրը գարեջուր է, 0,39 լիտրը՝ գինի, 9,36 լիտրը՝ այլ խմիչք (հավանաբար՝ օղի)։

Հայերը Հարավային Կովկասում «ամենախմող» ազգն են։ Համեմատության համար՝ Ադրբեջանում յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում 10,6 լիտր ալկոհոլ, իսկ Վրաստանում՝ 6,4 լիտր։ Ընդ որում՝ ադրբեջանցիները նախապատվություն են տալիս գարեջրին՝ 7 լիտր, իսկ վրացիները՝ այլ ոգելից խմիչքներին՝ 2,45 լիտր։

Հարեւաններից իրանցիները օգտագործում են 1 լիտր ալկոհոլ, իսկ թուրքերը՝ 2,87 լիտր։

Ալկոհոլի օգտագործման համաշխարհային միջին մակարդակը 1 շնչի հաշվով 6,1 լիտր է։ Ռեկորդը պատկանում է Մոլդովային՝ 18,22 լիտր։ Այս երկրի բյուջեում նույնիսկ առանձին տող կա՝ ալկոհոլիզմի դեմ պայքար։

Ամենախմող երկրներն են նաեւ Չեխիան՝ 16,45 լիտր, Հունգարիան՝ 16,27 լիտր, Ռուսաստանը՝ 15,76 լիտր, Ուկրաինան՝ 15,6 լիտր, Էստոնիան՝ 15,57 լիտր, Բելառուսը՝ 15,13 լիտր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ