News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Փալմ Դեզերթ քաղաքում կրկին վաճառքի է հանվել տունը, որտեղ ապրել է 20-րդ դարի հանրահռչակ կատարող Ֆրենկ Սինատրան, հաղորդում է Los Angeles Times-ը:

Տ3 հա տարածքի վրա գտնվում է երեք տուն՝ գլխավոր, հյուրանոցային եւ լողավազանի մոտ: Այն գնահատվել է 4,5 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, գնորդը կստանա 600 քմ բնակելի տարածք՝ 9 ննջասենյակ եւ 13 լոգարան:

Գլխավոր առանձնատունը ունի անապատին ու սարերին նայող տեսարան, երկու խոհանոց, ճաշասենյակ, ինչպես նաեւ 9 բուխարի: Առկա են նաեւ հանգստի գոտի, լողավազան, թենիսի կորտ եւ երկու սաունա:

Պարբերականը նշում է, որ վերջին անգամ տան սեփականատերը փոխվել է 1998 թվականին: 2015 թվականին այն վաճառքի է հանվել 3,95 մլն դոլարով, ապա կրկին հայտնվել է շուկայում արդեն 3,7 մլն դոլարով, սակայն գնորդներ չեն գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ