«Թալիբան» շարժման ահաբեկիչներն առևանգել են առնվազն 40 խաղաղ բնակչի Աֆղանստանի հյուսիսում, հաղորդում է Tolo News-ը:
Առևանգված մարդկանց շրջանում են ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները, որոնք անցնում էին Դարեսուֆ շրջանի ճանապարհով:
Նշվում է, որ ոստիկանությունը պատանդներին փրկելուն ուղղված գործողություններ է իրականացնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քաբուլում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է տասը մարդ: