News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Այս տարի Երեւանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը նորն է լինելու: Այս պահին հրապարակում ընթանում են նոր տոնածառի տեղադրման աշխատանքները, որը համակարգում են ռուսական Green Trees ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ հենց բերել են տոնածառը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տոնածառը եկել է Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից: Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է: Նոր խաղալիքներ ևս բերվել են: Դրանք թվով 1550 են։ 

Նոր տոնածառն ունենալու է 35 մետր բարձրություն, որը 3 մետրով բարձր է լինելու վերջին 7 տարիներին տեղադրվող տոնածառի բարձրությունից:

«Տոնածառը Ռուսաստանից ենք բերել, Հայաստանի կառավարությունն է պատվիրել: Այն կունենա պայծառ լուսավորություն: Լույսերի երկարությունը հասնում է 220 կմ-ի: Շատ են լինելու խաղալիքները: Շատ գեղեցիկ է լինելու»,-նշեցին նրանք՝ հավելելով, որ այս նույն տոնածառից աշխարհում մի քանի տեղ կա, այդ թվում Ռուսաստանում:

Տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին:

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ տոնածառի արժեքը մոտ 71 մլն դրամ է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետը շնորհավորել է Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ
Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ…
Առնետի տարին մտնում է իր իրավունքների մեջ
Այս գիշեր արեւելյան օրացույցով Նոր տարի է...
Պեկինի իշխանությունները չեղարկում են Չինական Նոր տարվա առթիվ զանգվածային միջոցառումները
Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ վիրուսով վարակվել է 620 մարդ, 17 մարդ մահացել է...
Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ
Եւ հաջորդ տարի կապահովվի ոչ թե 9 միլիարդ դրամի չափով լրացուցիչ դրամական շրջանառություն, այլ 20, 25, 30 միլիարդ դրամի չափով․․․
Ամանորի համար 271 մլն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ․ Նիկոլ Փաշինյան
Դրանից ավելի քան 4 մլրդ դրամը տեղի է ունեցել մարզերում…
Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան եւ շնորհավորել հայերի Սուրբ Ծնունդը
Հայոց պատրիարքարան այցից հետո Ստամբուլի քաղաքապետն այցելել է Յեշիլքյոյի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցի...
Ամենաշատ