News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է, եթե անգամ մոտ ապագայում կողմերի հարաբերությունները չբարելավվեն: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեկտեմբերի 4-5-ը արտաքին գործերի նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստի նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անգամ եթե դուք չեք հավատում ՌԴ հետ մոտ ապագայում հարաբերությունների բարելավմանը, անգամ այդ դեպքում ՌԴ հետ  երկխոսությունն անհրաժեշտ է: Այն հարկավոր է վտանգավոր միջադեպերից խուսափելու համար, հակառակ դեպքում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ եւ շատ վտանգավոր դառնալ», - ասել է նա:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ՌԴ հանդեպ երկակի մոտեցում ունի:

«Սա երկխոսություն է եւ պաշտպանություն: Այս համակցությունը կարող է հարմարեցվել տարբեր սցենարներին», - նշել է նա:

 «Ինձ համար այս երկակի մոտեցման մեջ հակասություն չկա», - հավելել է Ստոլտենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ