News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մտավախություն է հայտնել, որ աշխարհում անվտանգության համար կարեւոր միջազգային պայմանագրերի վիճարկման պատճառով կարող է գերիշխել ջունգլիների օրենքը, ոչ թե օրենքի գերակայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր, ցավում եմ, բայց մենք պետք է խոստովանենք, որ նոր աշխարհակարգը այդպես էլ չիրագործվեց եւ որն ավելի վատ է, այսօր իրական վտանգ կա, որ ջունգլիների օրենքը կփոխարինի օրենքի գերակայությանը: Այսօր կասկածի տակ են դրվում այդ նույն միջազգային պայմանագրերը, որոնք վերջ էին դրել սառը պատերազմին», —Քենեդիի անվան Հարվարդի միջազգային հարաբերությունների դպրոցում ելույթ ունենալիս ասել է նա:

Նրա խոսքով,  «նոր աշխարհակարգ ստեղծելու փոխարեն, մենք պետք է այսօր մեր էներգիայի մեծ մասը ներդնենք նախկին կանոների պահպանման գործում»:

Մոգերինին նշել է, որ «եթե մենք ցանկանում ենք պահել բազմակողմ համակարգը, ապա պետք է ներդրումներ կատարենք դրա բարեփոխման համար»:

 «Կարծում եմ, որ նման փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Եվրոպան եւ Ամերիկան միասին աշխատեն: Առաջ գնալու այլ ճանապարհ չկա, եթե ուզում ենք փորձել աշխարհում ինչ-որ կարգ ձեւավորել», - ասել է  Մոգերինին:

Նա նաեւ հիշատակել է Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ նոյեմբերի 25-ին Ուկրաինայի նավատորմի երեք նավերը խախտել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը:

«Ազովի ծովում ներկայիս իրադարձությունները ես չէի ասի անխուսափելի հետեւանք են, քանի որ նման բաներից միշտ կարելի է խուսափել, բայց եվրոպական տարածքում խաղաղ գոյակցության հիմնական կանոնների ակնհայտ խախտման անմիջական հետեւանք են: Եվրոպան եւ Ամերիկան միասին մատնանշում են այդ խախտումները եւ արձագանքում  դրանց», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ